Փոխարժեքներ
06 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Կյանքից հեռացել է Ռուսաստանի Հայերի միության Օրենբուրգի մասնաճյուղի ղեկավար Սամվել Հովհաննիսյանը: Նա 55 տարեկան էր, հաղորդում է Ուրալ56.ռու-ն:
Սամվել Բենիկի Հովհաննիսյանը ծնվել է 1965 թվականի հունիսի 3-ին Երեւանում: Ավարտել է հ.154 դպրոցը, իսկ 1982 թվականին՝ սննդի արդյունաբերության տեխնիկումը: 1984 թվականին նա զորակոչվել է բանակ: Օդեսայում զորավարժություններից հետո նա տեղափոխվել է ծառայելու Օրենբուրգում: Զորացրվելուց հետո նա մնացել է այնտեղ:
1986 թվականից զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, իսկ 1992 թվականին՝ հասարակական գործունեությամբ՝ կազմակերպելով բազմաթիվ մշակութային միջոցառումներ Օրենբուրգի հայկական համայնքի համար: 2010 թվականին նա ավարտել է Մոսկվայի ձեռնարկատիրության եւ իրավունքի ինստիտուտը:
Մահվան պատճառների մասին պաշտոնական տվյալներ չկան: Սակայն տելեգրամ-ալիքներում գրում են, որ նա միջոցառման ժամանակ շփվել է մարդկանց հետ, որոնց մոտ հայտնաբերվել են Covid-19-ի ախտանշաններ: Նա մահացել է Մոսկվայի կովիդ-կենտրոնում: