կարևոր
2956 դիտում, 9 ամիս առաջ - 2023-06-29 19:18
Հասարակություն

Ադրբեջանական ագիտպրոպը ԿԽՄԿ-ի մեքենաները ներկայացնում է որպես սովորական տրանսպորտ

Ադրբեջանական ագիտպրոպը ԿԽՄԿ-ի մեքենաները ներկայացնում է որպես սովորական տրանսպորտ

Ադրբեջանական ագիտպրոպն ամենօրյա ռեժիմով ԿԽՄԿ-ի մեքենաները ներկայացնում է որպես սովորական տրանսպորտ։

Հիշեցնենք, որ խոսքը Արցախից Հայաստան ծանր հիվանդների տեղափոխման մասին է։

Ադրբեջանի կողմից իրականացվող շրջափակման «շնորհիվ» հիվանդներին տեղափոխում են  ԿԽՄԿ-ի աջակցությամբ։ Եվ այդ տեղափոխումն Ադրբեջանն օգտագործում է «ազատ տեղաշարժի» մասին կեղծ պնդումների համար։

Ոչ մի «ազատ», առավել եւս անվտանգ տեղափոխման մասին խոսք լինել չի կարող գոնե այն պարզ պատճառով, որ մարդկանց տեղափոխում են, դեղեր եւ առաջին անհրաժեշտության մթերքներ են տեղափոխում ԿԽՄԿ-ի եւ ռուսական խաղաղապահ զորախմբի միջոցով։ Ընդ որում, ադրբեջանական աղբյուրներում հատուկ նշվում է, որ հիվանդների համար տեղափոխման խոչընդոտ չկա։