|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է գեղանկարիչ Նարեկ Ավետիսյանի ցուցահանդես, որը կրում է «Ջաջուռյան կտավներ» խորագիրը:
Արմեն Սարգսյանը ծանոթացել է ներկայացված աշխատանքներին: Հանրապետության նախագահը գեղանկարչի հետ խոսել է նաև նրա հոր՝ սիրված նկարիչ Մինաս Ավետիսյանի ստեղծագործական գործունեության և հայկական գեղանկարչության պատմության մեջ նրա թողած անջնջելի հետքի մասին:
Նարեկ Ավեստիսյանը պատմել է, որ ցուցահանդեսի կազմակերպման և ցուցադրված կտավների ստեղծման գործում մեծ է եղել նախագահ Արմեն Սարգսյանի ազդեցությունը, ով նախորդ տարի իր հոր՝ Մինաս Ավետիսյանի ծննդյան օրն այցելեց Մինասի տուն և իր արվեստանոց: «Այդ ժամանակ ես այս շարքից ընդամենը 4 կտավ էի նկարել: Նախագահը ոգևորեց ինձ: Այցը պարտավորեցնող էր, ուստի այս մեկ տարվա ընթացքում ավելի վստահ աշխատեցի»,- պատմել է նա:
Նախագահ Սարգսյանը և Նարեկ Ավետիսյանը խոսել են գեղանկարչի առաջիկա ծրագրերի և անելիքների մասին: