|
Փոխարժեքներ
07 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 6-ին հայտարարել է, որ ամերիկյան զինվորականները նոր սահմանափակ հարվածներ են հասցրել Իրանին՝ ոչնչացնելով Հորմուզի նեղուցում գտնվող Քեշմ կղզու զենիթային կայանքը, հաղորդում է ABC News-ը։
«Ես չեմ ուզում այդ մասին խոսել։ Մենք փոքր, բայց արդյունավետ հարվածներ ենք հասցնում։ Նրանք փոքր զենիթային կայանք էին տեղադրել, իսկ մենք այն շարքից հանեցինք մոտ 15 րոպեում, գուցե՝ հինգ», — հայտարարել է Թրամփը Ֆլորիդայում լրագրողներին՝ Ուեսթ Փալմ Բիչ ժամանելուց հետո։
Իրանական Tasnim գործակալության տվյալներով՝ նախնական հաղորդագրությունները վկայում էին Քեշմ կղզուն երկու հրթիռի հարվածի մասին։ Ավելի վաղ պետական IRNA գործակալությունը հայտնել էր, որ տեղի բնակիչները թռչող սարքի ձայն են լսել, որից հետո երկու զինամթերք է ընկել կղզու հարավում գտնվող Սուզի շրջանում։