|
Փոխարժեքներ
05 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իսրայելական զինված ուժերը նոր հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում շիական «Հեզբոլլահ» կազմակերպության օբյեկտներին։ Այս մասին հայտնել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը, փոխանցում է ТАСС-ը։
Ըստ հաղորդագրության՝ հարվածները հասցվել են ի պատասխան «Հեզբոլլահի» ջոկատների կողմից Լիբանանի հարավում, այսպես կոչված, անվտանգության գոտում գտնվող իսրայելցի զինծառայողների վրա իրականացված հարձակման։ Ուրբաթ երեկոյան նրանց ուղղությամբ անօդաչու թռչող սարք է արձակվել, սակայն զինվորականներից ոչ ոք չի տուժել։
Ի պատասխան՝ Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահի» ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներին, այդ թվում՝ զենքի պահեստներին, ինչպես նաև հակառակորդի անձնակազմին։
«Հարվածները հասցվել են անմիջական սպառնալիքը վերացնելու նպատակով», - հայտարարել են բանակի մամուլի ծառայությունում՝ միաժամանակ ընդգծելով, որ Իսրայելը «շարունակում է հավատարիմ մնալ Լիբանանի հարավում հրադադարի համաձայնագրին»։