|
Փոխարժեքներ
29 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.4754 |
| GBP | ⚊ | £ 478.58 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Ադրբեջանի նախագահի հատկապես վերջին 2 ամիսների ելույթներում անընդհատ շեշտվում է ներքին կայունության և լիակատար անկախության մասին:
Այդ թեմաներով հաճախակի պնդումներն ու Ադրբեջանի շուրջ տարաբնույթ զարգացումներն ակնհայտ ցույց են տալիս, որ Արցախի նկատմամբ ագրեսիան ու օկուպացիան միայն ժամանակավորապես էին կանգնեցրել երկրի ներսում դժգոհությունների ալիքը:
Երկրորդ՝ Ադրբեջանն իրեն ռեգիոնալ դերակատարի կարգավիճակ հռչակելով ոչ միայն անհրաժեշտ վերադիրքավորում չի կարողացել անել, այլև դա մեծ հակազդեցություն է առաջացրել իրական տարածաշրջանային դերակատարների կողմից, իսկ դա Ադրբեջանի դեմ որոշակի գործընթացների է հանգեցրել:
Գրածիս միտքն այն չէ, որ Ադրբեջանը ներսից պայթում է կամ փլուզվում, սակայն մեկ բան հստակ է՝ «հաղթող Ադրբեջան» կարգախոսի ազդեցությունն աստիճանաբար իջնում է, իսկ նախկինում առկա, ինչպես նաև Բաքվի անիրատեսական ամբիցիաների հետևանքով առաջացած խնդիրներն իրենց առավել ընդգծված զգացնել են տալիս»: