|
Փոխարժեքներ
26 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
Մանրածախ առևտրով զբաղվող ձեռնարկատերերը կառավարության շենքի առջև բողոքի ակցիա են իրականացնում ապրանքների մաքսազերծման փոփոխությունների դեմ: Նրանց պնդմամբ՝ փոփոխությունների արդյունքում իրենք ստիպված կլինեն ներկրվող ապրանքի դիմաց մի քանի անգամ ավելի շատ մաքս վճարել:
«Օրենքը պետք է վերանայվի: Մենք սպասում էինք փոփոխության, բայց ոչ նման թվերի ու ոչ այս պահին, երբ մարդիկ պայքարում են հացի համար»,- ասաց ցուցարարներից մեկը:
Ցուցարարներից մեկն էլ նշեց, որ իրենց զայրացնում է ՊԵԿ նախագահի և վարչապետի անտարբերությունը: «Հարյուր հոգի մարդ ա սպասում, կառավարությունից ոչ մեկ չի իջնում: Մենք խաղաղ հավաք ենք անում: Ոչ մեկ չի արձագանքում, թող մեկն իջնի, խոսի... Զրո արձագանք: Ոստիկաններին դիմում եմ, ասում եմ՝ ուզում եմ հասկանալ՝ ինչ-որ մեկը մեզ ընդունելո՞ւ ա, բան չեն պատասխանում»,- ասաց նա:
Նշենք, որ այս պահին ցուցարարները շարժվեցին դեպի ՊԵԿ: