կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-06 19:05
Հասարակություն

Հայտարարվում է Անկախության 25-ամյակի խորհրդանիշի և կարգախոսի ստեղծման մրցույթ

Հայտարարվում է Անկախության 25-ամյակի խորհրդանիշի և կարգախոսի ստեղծման մրցույթ

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը հայտարարում է Անկախության 25-ամյակի խորհրդանիշի (լոգոյի) և կարգախոսի մրցույթ։ Հայտերն ընդունվում են էսքիզի տեսքով, որը պետք է լինի գունավոր և սև-սպիտակ տարբերակներով, ներկայացվի` էլեկտրոնային կրիչի, ինչպես նաև 50x60 սմ ստվարաթղթի վրա:

Խրախուսվում է նույն խորհրդանիշի տարբերակների ներկայացումը տարբեր ձևաչափերով (ծրար, ձևաթուղթ, գովազդ և այլն)՝ կարգախոսի օգտագործմամբ:

Առաջարկները կքննարկվեն հանձնաժողովի կողմից, և հավանության արժանացած տարբերակը կհամարվի հոբելյանական տարվա միջոցառումների պաշտոնական խորհրդանիշը և կարգախոսը:

Լավագույն  աշխատանքների համար  սահմանված  են  մեկ  գլխավոր (500.000 դրամ) և մեկ խրախուսական (350.000 դրամ) մրցանակներ:

Հայտերն ընդունվում են մինչև 2016 թ. մարտի 10-ը, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ընդհանուր բաժնում (hասցե՝ Կառավարական 2-րդ մասնաշենք, Վ. Սարգսյան 3):

Աշխատանքներն անհրաժեշտ է ներկայացնել ծածկագրի նշագրումով: Ներկայացված աշխատանքին կցվում է փակ ծրար` նույն ծածկագրի նշագրումով: Փակ ծրարի ներսում պետք է նշված լինի հեղինակի անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն և հեռախոսահամարը /ները/: Մրցույթի մասնակիցը կամ նրա լիազորված անձը հայտը հանձնելիս ստանում է ստացական՝ հանձնված աշխատանքների քանակի, ձևի, կրիչի և փակ ծրարի մասին տեղեկույթով: Մրցույթին ներկայացված աշխատանքները վերադարձման ենթակա չեն: