|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
«Իրանի նկատմամբ ճնշումները` նվազագույնը տեղեկատվական օպերացիաների միջոցով, կտրուկ աճում են։ Ու սա այն հայտարարությունների ֆոնին, երբ ԱՄՆ-ից Իրանին գործարք են առաջարկում, որի շուրջ համաձայնություն ձեռք չբերելու հիմքում պատերազմի սպառնալիք է դրվում»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Հավակնություն չունեմ խորը վերլուծելու Իրանի ներքին մղումներն ու վիճակը, մանավանդ, ես դրա մասնագետը չեմ, սակայն նույնիսկ անզեն աչքով նկատելի է, որ ի սկզբանե կոշտ հակաիրանյան դիրքորոշում ունեցող ԱՄՆ նախագահն իր հրապարակային խոսքերով ու քայլերով բարձր խաղադրույք է սահմանել, ինչը կարող է մեր տարածաշրջանում մեծ պայթյուն առաջացնել:
Չեմ զլանա ևս մեկ անգամ հիշեցնելու, որ Իրանի նկատմամբ ցանկացած հարված` տնտեսականից մինչև ուղիղ անվտանգություն, իր բազմաշերտ ազդեցությունն է ունենալու Հայաստանի ու նրա միջավայրի վրա` արագացնելով Հայաստանի գլխին շարված ու դանդաղ գործածման դրված տարբեր սպառնալիքներ»։