կարևոր
460 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-18 12:21
Հասարակություն

Ուղիղ 21 տարի առաջ այս օրը Արցախի Հանրապետությունում մեկնարկեց առաջին մարդահամարը

Ուղիղ 21 տարի առաջ այս օրը Արցախի Հանրապետությունում մեկնարկեց առաջին մարդահամարը

«Հետադարձ հայացք»

Ուղիղ 21 տարի առաջ՝ 2005թ. հոկտեմբերի 18-ին Արցախի Հանրապետությունում մեկնարկեց առաջին մարդահամարը։ Այն նախատեսված էր հոկտեմբերի 18-27-ը և դարձավ 1989 թվականի խորհրդային մարդահամարից հետո տարածաշրջանի բնակչության վերաբերյալ առաջին ամբողջական մարդահամարը։ Այս մասին կարդում ենք «Գոյամարտ» ֆեյսբուքյան էջից։

Մարդահամարի անցկացումը նշանակալի էր ոչ միայն վիճակագրական, այլև քաղաքական և պետականաշինական տեսանկյունից։ Այն նպատակ ուներ ստանալ բնակչության թվաքանակի, սեռատարիքային կազմի, բնակավայրերի, միգրացիայի և սոցիալ-ժողովրդագրական այլ ցուցանիշների համակարգված պատկերը։

Հետագայում հրապարակված վերջնական տվյալների համաձայն՝ Արցախի մշտական բնակչությունը կազմել էր 137 737 մարդ, որից 49 986-ը՝ Ստեփանակերտում։ Քաղաքային բնակչությունը կազմում էր 47 տոկոս, գյուղականը՝ 53 տոկոս։