|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 7-ի նիստում ընդունել է որոշում՝ «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի պահանջներին համապատասխան հերթական մարդահամար նախապատրաստման և անցկացման գործառույթները, ինչպես նաև մարդահամարի ծրագրին համապատասխան վիճակագրական տվյալների հավաքումը, մշակումն ու ամփոփումն ըստ սահմանված ժամկետների ապահովելոը նպատակով:
Արդյունքում հանրապետությունում կանցկացվի հերթական մարդահամարը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով և Միջազգային հանձնարարականներով սահմանված ընթացակարգերին համապատասխան: Մարդահամարները և գյուղատնտեսական համատարած հաշվառումներն անցկացվում են առնվազն 10 տարին մեկ:
Հաշվի առնելով կորոնավիրուսի համաճարակային իրավիճակով պայմանավորված երկրում կարանտինի իրավական ռեժիմը, ինչը սահմանափակում է մարդահամարի դաշտային աշխատանքների նախապատարաստման և կազմակերպման իրագործումը Հայաստանի Հանրապետությունում հերթական մարդահամարն անցկացնելու ժամկետը 2020 թ.-ից տեղափոխվել էր 2022 թ.: