|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Թեեւ մարդհամարի մեկնարկից անցել է 5 օր, սակայն գյուղաբնակներին դեռ ոչ մի հաշվարար չի այցելել:
Վայոց ձորի` Չիվայի, Թառաթումբի, Սալլի եւ Ռինդի բնակիչների հետ զրուցելիս yerkir.am-ի թղթակցին ասել են, որ չեն հավատում եւ չեն էլ հավատալու մարդահամարի արդյունքներին, քանի որ «բոլորն էլ սուտ են ասում». «Կարո՞ղ ա չենք իմանում մեր շուրջն ինչ ա կատարվում, տարվա ընթացքում ինչքան մարդ ա գնում Հայաստանից»:
Գյուղերից մեկի գյուղապետարանում մեր թղթակիցը նկատել էր, որ գյուղապետարանի աշխատակիցը` տեղում նստած, լրացնում է մարդահամարի հարցաթերթիկը, եւ երբ հարցրել էր, թե ինչ գործի է, աշխատակցուհին ժպտալով պատասխանել էր. «Մարդահամար ենք անում»:
Մեկ այլ գյուղում թղթակցի հետ զրույցում 70-ամյա Հասմիկը մարդահամարի կապակցությամբ ասել էր. «Ա'յ բալա ջան, ի՞նչ մարդահամար, մա՞րդ է մնացվել, որ հիմա էլ մարդահամար են անում: Հեսա թղթեր կմրոտեն ու կասեն` տեսեք էսքան միլիոն մարդ կա Հայաստանում: Էնպես որ` դեռ միլիոնավոր դոլարներ պետք է վարկ վերցնեն, որ բնակչության աղքատություն հաղթահարեն»: