Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր Հայաստանում մեկնարկել է անկախությունից հետո անցկացվող երկրորդ մարդահամարը, որը կտեւի մինչեւ հոկտեմբերի 21-ը:
Ստեղծվել է մարդահամարի նախապատրաստման եւ անցկացման համապետական հանձնաժողով, որի նախագահը ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն է:
Մարդահամարի հարցաշարում 33 հարց է: Բացի անձնական տվյալներից, ներառված են նաեւ այնպիսի հարցեր, ինչպիսիք են համակարգչի կամ ինտերնետի առկայությունը, արտերկրից դրամական միջոցների ստացումը, զուգարանի, լոգասենյակի կամ ցնցուղի առկայությունը եւ այլն: Ի դեպ, մարդահամարի հարցաշարում, ըստ օրենքի, վիճակագրական նպատակների համար չնախատեսված հարցեր չեն կարող ընդգրկվել:
Ըստ «Մարդահամարի մասին» ՀՀ օրենքի` Հայաստանում մարդահամար անցկացվելու է 10 տարին մեկ անգամ: