|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ավստրալիայի առողջապահության նախկին նախարար, պրոֆեսոր Գրեգ Հանթը (Greg Hunt) միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի թեկնածու Գևորգ Թամամյանի նախընտրական նախաձեռնության միջազգային խորհրդատվական խորհրդին։
2017–2022 թվականներին Գրեգ Հանթը զբաղեցրել է Ավստրալիայի առողջապահության նախարարի պաշտոնը՝ ղեկավարելով երկրի արձագանքը COVID-19 համավարակին։ Նրա պաշտոնավարման ընթացքում հեռաբժշկական ծառայությունները դարձել են Ավստրալիայի Medicare պետական առողջապահական ծրագրի մշտական բաղադրիչ։
Գրեթե երկու տասնամյակ գործունեություն ծավալելով Ավստրալիայի խորհրդարանում՝ Հանթը տարբեր տարիներին զբաղեցրել է նաև շրջակա միջավայրի, արդյունաբերության, նորարարության և գիտության, ինչպես նաև սպորտի նախարարի պաշտոնները։
Ինչպես հայտնել էինք՝ օրերս ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանն անդրադարձել էր այն լուրին, որ մանկական ուռուցքաբան-արյունաբան, պրոֆեսոր Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի պաշտոնում։
Գառնիկ Դանիելյանի խոսքով՝ Գևորգը ոչ միայն բացառիկ մասնագետ է, այլև ազնիվ, սկզբունքային և իր գործին նվիրված մարդ։ Քաղաքացի, որն իր մասնագիտական պարտականություններից զատ անտարբեր չէ մեր պետության ճակատագրի հանդեպ։ Մարդասեր բժիշկ, որն ապրում է յուրաքանչյուր բուժառուի խնդիրներով և պայքարում մարդկային կյանքերի համար։