|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Երեք անձի սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող Արտավազդ Սաղաթելյանի նկատմամբ երեկ, որպես խափանման միջոց, կիրառվել է կալանավորումը եւ հայտարարվել հետախուզում:
Հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ իրենց վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում Արտավազդ Սաղաթելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել: Նա մեղադրվում է նաեւ հիշյալ քրեական գործի շրջանակներում իրավապահ մարմինների առանձին պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առիթով:
Ըստ որոշ տեղեկությունների` Սաղաթելյանն անցնում է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի դեմ հարուցված քրեական գործով: