|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանի պաշտոնաթողությունից շատ ժամանակ չի անցել, բայց նորանոր ինֆորմացիաներ են հասնում մեզ: Պարզվում է` նա տարբեր քրեական գործերում դերակատարություն է ունեցել` գործը ծռել իր ուզած ուղղությամբ: Դրանցից մի օրինակ տեղի է ունեցել Գավառ քաղաքում:
Անցած տարի Գավառի բնակիչ Արամ Մարտիրոսյանն իր եղբոր որդու հետ ավտոմատից հրազենային կրակահերթ էր բաց թողել մի ավտոմեքենայի վրա, որի մեջ նստած ուղեւորը` Հացի փռի Կոկոյի որդին, ծանր մարմնական վնասվածքներ էր ստացել ու մինչեւ հիմա էլ դեռ չի ապաքինվել: Հանցագործները դիմել էին փախուստի: Նրանց նկատմամբ հետախուզում էր հայտարարվել:
Սակայն Արամ Մարտիրոսյանին այդպես էլ չեն բռնել, քանի որ նրան հովանավորել է Թամամյանը: Ինչ-որ ժամանակ անց Մարտիրոսյանը ներկայացել է Գավառի ոստիկանության բաժին, եւ նրա նկատմամբ դադարեցվել է հետախուզումը: Իսկ որոշ ժամանակ անց, Թամամյանի հանձնարարությամբ, Գավառի ոստիկանապետը` Լեւոն Մուղսիկարոյանը, այդ դեպքը թողել է չբացված եւ ուղարկել արխիվ: Թամամյանին պաշտոնանկ անելուց հետո Մարտիրոսյանը, վախենալով, որ իր հովանավորն այլեւս չկա, եւ գործին կարող են կրկին ընթացք տալ, դարձյալ անհետացել է: