Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Այդ չարաբաստիկ քրեական գործի շրջանակներում երեկ չէ առաջին օրը ես, իսկապես, հրավիրվել եմ Հատուկ քննչական ծառայություն` վկայի կարգավիճակով: Ինձ լսել են, բացատրություն եմ տվել: Պարտադիր լսում են բոլորին, ովքեր գործի ընթացքում եղել են դեպքի վայրում, մասնակցել են ընթացքին: Դա իրենց աշխատանքն է, ու դա արդարացի է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ներսես Նազարյանը` անդրադառնալով Հովհաննես Թամանյանի քրեական գործին:
Նա նշեց, որ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետի հետ կապված քրեական գործի վերաբերյալ ավելին ասել չի կարող, քանի որ քննությունը շարունակվում է:
«Միանշանակ ուզում եմ ասել, որ Երեւան քաղաքի ոստիկանապետը նման դեպքի հետ ոչ մի առնչություն չունի: Եվ, փառք Աստծո, յոթ տարի միասին աշխատում ենք եւ նման հնչեղություն ունեցող քրեական գործերի կամ օրինազանցությունների Երեւանի ոստիկանապետը մասնակից չի եղել»,- նշեց նա:
Ոստիկանապետը հավելեց նաեւ, որ ոստիկանական համակարգը, աշխատակիցները, այդ թվում` ինքը հասկացել են, որ ոչ մի դեպքում ներում չի լինելու, եթե օրինազանցություն լինի:
«Գիտեք, ինձ համար մի քիչ հաճելի չէ: Ամեն դեպքում նա իմ գործընկերն է եղել»,- նաեւ նշեց Ն. Նազարյանը` չցանկանալով խոսել նրա դեմ առաջադրված մեղադրանքներից:
Նշենք, որ երեկ Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ` բավարարվեց Հատուկ քննչական ծառայության հայցը ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի նկատմամբ երկամսյա կալանքը` որպես խափանման միջոց կիրառելը: