Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է, չնայած այն միջազգային քաղաքական իրավիճակին, երբ Հայաստանը մտավ Խորհրդային Միություն, ու Ստալինը առանձնացրեց հայկական այդ հողատարածքը և նվիրեց Ադրբեջանին՝ հայ ժողովրդի պատմությանը հակառակ. Yerkir.am-ի հետ բացառիկ հարցազրույցում ասաց Իրաքի պատմաբանների միության նախագահ, «ՅՈՒՆԵՍԿՕ-Իրաք» թերթի գլխավոր խմբագիր, դոկտոր Ջավադ Քարմո Բեյրանին:
Այս բոլոր տեղեկությունները, նրա խոսքով, նաև իրենց երկրում են հասանելի: Ջավադ Քարմո Բեյրանին Իրաքից ժամանած պատվիրակության կազմում մեկնելու է Արցախ՝ մասնակցելու ՀՅԴ-ի և Արցախի ԱԳՆ-ի կազմակերպած՝ «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով՝ Արցախի բարեկամների համաժողովին:
Նա ասաց, որ գնում են Արցախ ո՛չ զորակցելու՝ Արցախի հայերը զորակցության կարիք չունեն, նրանք, հակառակ տառապանքներին, ամուր են:
«Հայ զինվորը նշանավոր է իր ասպետականությամբ և ոգով, և մենք՝ իբրև արաբներ, սիրում ենք ոգեղենությունը, մանավանդ՝ երբ այն հասնում է արդյունքի և ի նպաստ է դրվում հայրենիքի պաշտպանությանը»,- ասաց Բեյրանին:
Նա հույս հայտնեց, որ իրենց այցելությունն Արցախ կսփռվի իրաքյան լրատվամիջոցներով, և Իրաքի ժողովուրդը կիմանա, որ կա մի փոքր երկիր, որի զավակները պայքարել են համառությամբ և պարտադրել անկախ լինելու իրենց իրավունքը՝ հերոսությամբ և հավատարմությամբ. «Սա է հայ մարտիկի իդեալը»:
Ջավադ Քարմո Բեյրանին հայ ժողովրդին մաղթեց, որ պատմության էջերն արտացոլեն նրա արժանիքները, և հայերն ապրեն լավագույն կյանքը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: