կարևոր
448 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-09 23:34
Հասարակություն

51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր

51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր

Հոկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ժամը 14։00-ի սահմաններում Նավուր բնակավայր տանող ճանապարհին Տավուշի մարզի բնակիչ 51-ամյա Վրեժ Ա․-ն իր վարած «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը հետազոտման նպատակով տեղափոխվել է «Բերդ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով ՊԾ Տավուշի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։