|
Փոխարժեքներ
09 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.93 |
| EUR | ⚊ | € 405.58 |
| RUB | ⚊ | ₽ 4.2677 |
| GBP | ⚊ | £ 478.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.12 |
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի անդամ Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 9-ին հանդիպել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի հետ։
Հանդիպմանը ներկա է եղել Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի անդամ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Ողջունելով դեսպանին՝ Արամ Վարդևանյանը բարձր է գնահատել Հայաստան-Իտալիա արդյունավետ գործակցությունն ու զարգացող հարաբերությունները, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների վրա։
Խոսելով երկու երկրների խորհրդարանական կապերից՝ ԱԺ փոխխոսնակն ընդգծել է, որ հատկապես բարեկամական խմբերի համագործակցությամբ հնարավոր է ավելի խորացնել առկա հարաբերությունները, ինչպես նաև օգտագործել տնտեսական, կրթության, մշակույթի և այլ բնագավառներում առկա մեծ ներուժը։
Արամ Վարդևանյանն իր դիտարկումներն է ներկայացրել մեր երկրում ժողովրդավարական գործընթացների, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության հարցերի առնչությամբ։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը նույնպես կարևորել է երկկողմ կապերի խորացումը, խոսել երկու երկրների գործակցությամբ Հայաստանում իրականացվող բազմաթիվ ծրագրերի մասին։
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող հարաբերությունների շրջանակում երկկողմ գործակցությանը։