կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-09 18:27
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուժի ցուցադրումը վերաճեց մուրճով վարժությունների․ ՍԴ-ում «Հայաստան» դաշինքի դիմումը ներկայացրեց Արամ Վարդևանյանը

Սահմանադրական դատարանում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը ներկայացրեց «Հայաստան» դաշինքի դիմումը ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ կողմից հունիսի 27-ին ընդունված որոշման սահմանադրականության մասին՝ հայտնում է Yerkir.am-ը։

Նա նկատեց, որ իրենց դիմումում երկու խումբ հարցեր են՝ քանակական և որակական։

Ընտրական պրոցեսի ծագման իրավահարաբերությունները, Վարդևանյանի խոսքով, եղել են առավել քան անհասկանալի և սահմանադրական գործընթացների տեսանկյունից մտահոգիչ։

ՍԴ-ն, նրա խոսքով, Ընտրական օրենսգրքի սահմանադրականության քննարկում ևս պետք է իրականացնի։

Վարդևանյանը նշեց, որ մարտի 18-ին Նիկոլ Փաշինյանը իր անունից հայտարարել էր, որ հունիսի 20-ին տեղի կունենան ԱԺ արտահերթ ընտրություններ, սակայն ինքը չունի նման լիազորություն։ Անհասկանալի է՝ ինչով էր պայմանավորված ՀՀ նախագահի գործելաոճը, որը իբրև ընտրությունների օր հայտարարեց հենց նույն օրը, ինչ Նիկոլ Փաշինյանը։

Հաջորդ խնդիրն այն է, որ ապրիլի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է իր հրաժարական տալու մասին, բայց միևնույն ժամանակ հայտնում է, որ շարունակելու է իր լիազորությունները կատարել։ Սա ակնհայտ խնդիր է առաջացնում և կապված է վարչական ռեսուրսի չարաշահման հետ։

Այս հակասահմանադրական վարքագծով Նիկոլ Փաշինյանը ընտրական գործընթացում խախտել է հավասարության սկզբունքը։

Խնդիր է նաև վարչական ռեսուրսի չարաշահումը, և պաշտոնատար անձանց կողմից քարոզարշավին մասնակցելը․ սա «Հայաստան» դաշինքը դիտարկում է հավասարության սկզբունքի խախտում։

Վարդևանյանն ասաց՝ ուժի գործադրման տրամաբանության մեջ էր ոստիկանների մեծածվալ մասնակացությունը հանրային հավաքներին։ Այս տրամաբանությունը շարունակվել էր ամբողջ քարոզարշավի ընթացքում՝ վերածվելով ընդհուպ մինչև մուրճի ցուցադրման վարժությունների։ Այս հանգամանքը Բարձր դատարանի կողմից պետք է գնահատանքի արժանանա։

Վարչական ռեսուրսի չարաշահման տեսանկյունից անհանգստացնող էր երեխաների ներգարվումը քարոզարշավին վարչապետի պաշտոնակատարի կողմից։

«Լռության օրը» քաղաքական 25 ուժերից միայն մեկ միավոր՝ վարչապետի պաշտոնակատարը, վարչապետի կեցավայրից ուղիղ եթե մտավ և հանրությանն ասաց՝ անպայման մասնակցել ընտրություններին։ ԿԸՀ-ն կարգապահական միջոց կիրառեց՝ արձանագրեց լռության օրվա խախտում, բայց վարչական դատարանը դա անվավեր ճանաչեց։

«Հայաստան» դաշինքը դիմումում անդրադարձել է Փաշինյանի կողմից նախընտրական քարոզարշավի ընթացքում հնչեցրած արտահայտություններին․ վարչական ամենամեծ լծակներն ունեցող անձը հետևյալ հռետորաբանությունն է ցուցաբերում․ «դրանց սաղին բռնելու եմ՝ շինեմ», «ճակատից շարեմ՝ կասեք բռնություն է», «հանկարծ չփորձեք թպրտալ ընտրություններից հետո», «այս պողպատե մանդատով գալու ենք ձեր հետևից»,  «Ավշարի այս հրապարակում անձամբ ասֆալտին եմ պառկացնելու», «բոլորիդ լիազորում եմ տեղում պողպատե մանդատավորել ստահակներին»։

«Մենք խոսում ենք հավասարության սկզբունքի մասին, բայց ամենաբարձր պաշտոնն զբաղեցնող անձը ոստիկաններով շրջապատված այսպիսի բաներ է ասում»,-նկատեց Արամ Վարդևանյանը։

Նա արձանագրեց նաև, որ քարոզարշավի ժամանակ մի շարք քաղաքացիներ իրական մուրճով էին եկել հանրահավաքի։  

Այս ամենի մասին ՀՀ գլխավոր դատախազին միջնորդություն էր ներկայացվել, բայց գտել էին, որ այս արտահայտությունները քրեական տարր չեն պարունակում։ ԿԸՀ-ն ևս խնդիր չէր տեսել այս արտահայտությունների հետ։

Հարցերի մյուս խումբը, նրա խոսքով, վերաբերում է այն հանգամանքին, որ մայսիի 10-ից մինչև հունիսի 20-ը իրավապահ համակարգի կողմից առավել ընդգծված վերաբերմունք է եղել «Հայաստան» դաշինքի անդամների և համակիրների հանդեպ, զանգվածաբար բերման են ենթարկվել ընդհուպ մինչև շտաբի պետ Արմեն Գևորգյանը․ սա, նրա համոզմամբ, ընտրությունների արդյունքի վրա ազդեցություն է ունեցել։

Հունիսի 20-ին ՝ քվերակության օրը, ամբողջ Երևանում տարածվում են «Հայաստան» դաշինքը վարկաբեկող թռուցիկներ, բայց ոստիկանությունը չի արձագանքում այդ դեպքին ու չի կանխարգելում։ Նույնը «Հայաստան» դաշինքի պաստառներին էր վերաբերում, մշտապես տուժում էին պաստառները։

Հունիսի 20-ին Սյունիքի մարզում «Հայաստան» դաշինքի շտաբներում խուզարկություն են իրականացնում։

Խախտումների հաջորդ խումբը, ըստ «Հայաստան» դաշինքի, վերաբերում է այն բանին, որ ՀՀ անձնագիր ունեցող 90 հազար մարդու Անձնագրերի և վիզաների վարչության կողմից հնարավորություն չի տրամադրվել ընտրությանը մասնակցել, և դա կատարվել է հայեցողաբար։ Ելակետը, Արամ Վարդևանյանի խոսքով, հետևյալն է․ եթե ունի ՀՀ քաղաքացու անձնագիր, ապա պետք է ունենա հնարավորություն ընտրություններին մասնակցելու, բայց մերժվում է, և սա ազդեցություն է ունեցել ընտրությունների արդյունքների վրա։

Հաջորդ խնդիրը վերաբերում է քվեարկությանը մասնակցած 23 հազարից ավելի քաղաքացու, որոնք քվեարկել են ոչ կենսափական անձնագրով, հետևաբար, առանց կտրոնների վրա լուսանկար տպվելու։ Այս դեպքում հնարավոր չի եղել ստուգումը իրականացնել։

Այլ մանրամասներ՝ տեսանյութում․