Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սոչիում երեկ ուշ երեկոյան կայացել են ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները:
Մոտ մեկուկես ժամ տևած բանակցությունների ավարտից հետո Մայք Պոմպեոն հայտարարել է, որ արդյունավետ զրույց է ունեցել Պուտինի հետ, որը շատ լավ գիտի երկկողմ հարաբերությունների խնդրահարույց հարցերը:
Կողմերը քննարկել են սիրիական ճգնաժամը. Պոմպեոն հայտարարել է, որ Սոչիում բանակցություններից հետո ԱՄՆ-ի և Ռուսաստանի մոտ ի հայտ եկավ այն խնդիրների ընդհանուր ըմբռնումը, որոնք խանգարում են Սիրիայում քաղաքական կարգավորմանը:
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ կողմերը կարճ անդրադարձել են իրանական միջուկային գործարքին, ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին: Ուկրաինայի և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ճակատագիրը Պուտինը և Պոմպեոն չեն քննարկել:
Հայտնի է նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է ռազմավարական կայունության վերաբերյալ բոլոր հարցերի շուրջ վերադառնալ երկխոսությանը, քննարկել հակահրթիռային պաշտպանության և ռազմավարական հարձակողական սպառազինության թեմատիկան:
Կողմերը նաև անդրադարձել են Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` հունիսի վերջին Օսակայում «Մեծ քսանյակ»-ի գագաթնաժողովի շրջանակում հնարավոր հանդիպմանը: Ըստ Ուշակովի՝ ՌԴ-ն բաց է հնարավոր շփումների համար:
Հավելենք նաև, որ այսօր Թրամփը հանդիպում կունենա Պոմպեոյի հետ Սոչիում կայացած բանակցություններից անմիջապես հետո: