կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-10-15 23:33
Սպորտ

Իտալիա-Հայաստան՝ 1:1. առաջին խաղակես

Իտալիա-Հայաստան՝ 1:1. առաջին խաղակես

Աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլի վերջին տուրում Իտալիայի ազգային ընտրանին  Նեապոլի «Սան Պաուլո» մարզադաշտում  հյուրընկալել էր  Հայաստանի հավաքականին:

 

Հանդիպման մեկնարկից ընդամենը 5 րոպե անց Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը  առաջ է մղում Հայաստանի ընտրանուն:

 

Խաղի 25-րդ րոպեին Արթուր Եդիգարյանի կոպիտ սխալից հետո,  Ալեսանդրո Ֆլորենցին  հավասարեցնում է հանդիպման հաշիվը:

 

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը խաղադաշտ էր դուրս բերել  հետևյալ կազմը.

Ռոման Բերեզովսկի, Հրայր Մկոյան, Ռոբերտ Արզումանյան, Վարազդատ Հարոյան, Լեւոն Հայրապետյան, Կառլեն Մկրտչյան, Արթուր Եդիգարյան, Գեւորգ Ղազարյան, Արաս Օզբիլիս, Հենրիխ Մխիթարյան, Յուրա Մովսիսյան: