կարևոր
373 դիտում, 54 րոպե առաջ - 2026-10-08 21:53
Հասարակություն

Պնդումները, թե Արաբկիրի (Զեյթունի) Հայորդյաց Տունը լքված է, դռները փակ են, կամ չի գործում` բացարձակապես անհիմն են. հայտարարություն

Պնդումները, թե Արաբկիրի (Զեյթունի) Հայորդյաց Տունը լքված է, դռները փակ են, կամ չի գործում` բացարձակապես անհիմն են. հայտարարություն

Արաբկիրի Հայորդյաց տան հոգեւոր պատասխանատու Կորյուն քհն. Կարապետյանը պաշտոնական հաղորդագրություն է տարածել.

«Ի պատասխան հեռուստաեթերով Ազգային Ժողովի պատգամավորի կողմից հնչեցված հայտարարության` հայտնում ենք, որ ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը են հանդաստանում է ապատեղեկատվություն: Պնդումները, թե Արաբկիրի (Զեյթունի) Հայորդյաց Տունը լքված է, դռները փակ են, կամ այն չի գործում` բացարձակապես անհիմն են:

Արաբկիրի Հայորդյաց Տունը 1993 թվականից և վեր անխափան կերպով իրականացնում էր իր առաքելությունը, հազարավոր մեր հայորդիներ հայեցի ու քրիստոնեական կրթության ու դաստիարակություն են ստացել այս հաստատությունում են ներկայումս էլ այն գործում էլ ողջ հզորությամբ` լինելով ծաղկուն մի մշակութային օջախ:

Այսօր Արաբկիրի Հայորդյաց տանը `

. Ուսումնական գործընթացն ապահովվում էլ բարձր որակավորում ունեցող մանկավարժական կազմի կողմից:

. Գործում են մանրանկարչության, գեղանկարչության, պարային (դասական, ժողովրդական, ժամանակակից), երգչախումբ, քանդակագործության, փայտի գեղարվեստական փորագրություն - մշակում, բատիկ դիզայն, գորգ - կարպետ, մաքրքմե, խեցեգործություն, անգլերեն, ռուսերեն լեզուներ, լրագրություն, դաշնամուր, փողային նվագախումբ, կիթառ, քանոն, դհոլ, կարատե, շախմատ դասարանները:

Ելնելով վերոգրյալից և կարևորելով հանրությանը տեղեկատվություն հասցնելու անհրաժեշտությունը` սիրով հրավիրում ենք պարոն պատգամավորին այցելելու Արաբկիրի Հայորդյաց Տուն: Այցի ընթացքում հնարավորություն կլինի տեղում ծանոթանալ կենտրոնի ակտիվ գործունեությանը, շփվել անձնակազմի, սաների, և նրանց ծնողների հետ, ինչը թույլ կտա ամբողջությամբ փարատել առկա թյուրըմբռնումները, անձամբ համոզվել կրթօջախի լիարժեք կենսագործունեության մեջ են լրատվականով ներկայացնելու իրականությունը»: