Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սպիտակ տունը հերքում է պնդումները, թե Չինաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են հանել փոխադարձ մաքսային սակագները առեւտրային գործարքի առաջին փուլում. Yerkir.am-ի տեղեկացմամբ՝ հայտնում է Fox News-ը՝ Սպիտակ տան առևտրային ներկայացուցիչ Փիթեր Նավարոյի խոսքերին հղումով, որը նաև հավելել է, որ եթե նախագահ Դոնալդ Թրամփը նման բան չի ասել, ուրեմն պետք չէ հավատալ դրան։
«Ներկայումս չկա համաձայնություն որևէ էական սակագին հանելու մասին՝ որպես պայման գործարքի «առաջին փուլի» համար»,- նշել է նա։
Ներկայացուցչի պնդմամբ՝ միակ մարդը, որը կարող է ընդունել այդ որոշումը, նախագահ Դոնալդ Թրամփն է։