կարևոր
388 դիտում, 39 րոպե առաջ - 2026-09-28 23:29
Հասարակություն

Մաղթում եմ՝ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազանը՝ Տիգրան Գալստյանին

Մաղթում եմ՝ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազանը՝ Տիգրան Գալստյանին

Այսօր մեր 18 արդարներից Տիգրան Գալստյանի ծննդյան տարեդարձն է: Այս մասին գրել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Տիգրանը մեր պայքարի առաջին իսկ օրերից եղել է առաջին շարքերում՝ հատկապես ներգրավված լինելով երիտասարդների հետ աշխատանքներում:

Նա ապրել և գործել է Արցախում, իսկ Հայաստանում զբաղվել է գործարարությամբ և կրթական ծրագրերով:

Այս երկու տարիների ընթացքին ենթարկվել է տարատեսակ ճնշումների և հալածանքների, սակայն տեղիք չի տվել: Այս շարքից վերջինը նաև ընտանիքի նկատմամբ հալածանքն էր, որն իսկ վկայում է նրա անկոտրում լինելու, իսկ մյուս կողմից՝ այս համակարգի ցինիզմի մասին:

Տիգրան ջան, շնորհավորում եմ քեզ ծննդյանդ տարեդարձի առիթով: Քեզ ու գեղեցիկ ընտանիքիդ մաղթում եմ Աստծու զորությունն ու օրհնությունը: Ինչպես բոլորին, քեզ ևս մաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում, քանզի

Հաղթանակն այլընտրանք չունի…

Սիրով և աղոթքով՝

Հայրենիքի Կալանավոր

Բագրատ արք. Գալստանյան»,- գրել է Սրբազանը։