կարևոր
1732 դիտում, 1 շաբաթ առաջ - 2024-09-01 15:22
Հասարակություն

Էն ադրբեջանական, թուրքական դրոշն էլ, որ ծածանվում է, մի օր կվերանա․ հավատացե՛ք Հայաստանի պայծառ ու ազատագրված օրվան․ Սրբազանը՝ Կիրանցի երեխաներին

Բագրատ Սրբազանն այսօր վաղ առավոտյան այցելել է Կիրանց, հանդիպել Կիրանցի դպրոցահասակ երեխաներին, Գիտելիքի օրվա առթիվ նրանց  ուղղել իր օրհնանքն ու պայուսակներ և գրենական պարագաներ նվիրել։  

«Այսօր մեզ դժվար ու ծանր իրականության մեջ են դրել։ Մեր հերոսներին ասել են, որ դուք իզուր եք զոհվել։ Այս վայրերը, տարածքները, մեր գյուղերն ու շեները, որ պաշտպանել եք, այդ բոլորն անիմաստ է։ Բայց ես ձեզ ասում եմ՝ այդ բոլորն անիմաստ չէ, այդ մարդիկ են ուզում անիմաստ դարձնել, և ձեզ վերստին Հիսուսի պատգամով ասում եմ՝ ոչ մի բանից չվախենաք, ձեր այստեղ լինելն արդեն դրա մասին է վկայում, և հավատացեք Հայաստանի պայծառ ու ազատագրված օրվան, որի կրողները դուք եք լինելու»,-դիմելով Կիրանցի երեխաներին ասաց Սրբազան Հայրը՝  հավելելով․ «Այն ադրբեջանական, թուրքական դրոշն էլ, որ ծածանվում է, մի օր կվերանա»։