կարևոր
700 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-29 23:15
Հասարակություն

Ձեզ մաղթում եմ նույնպիսի «ժողովրդավարություն» ձեր երկրներում, ինչպիսին այսօր կա Հայաստանում. Բագրատ Սրբազան

Ձեզ մաղթում եմ նույնպիսի «ժողովրդավարություն» ձեր երկրներում, ինչպիսին այսօր կա Հայաստանում. Բագրատ Սրբազան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավայրից արձագանքել է ԵԽԽՎ «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը» անվանմամբ հաստատված բանաձևին՝ հետևյալ արձանագրումներով. 

«Լսեցի և կարդացի ձեր զեկույցի այն հատվածը, որը վերաբերում է լիարժեք մոնիթորինգի ընթացակարգի ներքո գտնվող երկրներին, այդ թվում՝ Հայաստանին։

Մասնավորապես ցանկանում եմ անդրադառնալ այն ձևակերպմանը, ըստ որի դուք «խորապես մտահոգված եք … իշխանությունը զավթելու վերաբերյալ մի քանի հոգևորականների կողմից կազմակերպված դավադրությունների մասին հաղորդումներով»։

Նախ՝ ակնհայտ է, որ դուք անաչառ մոնիթորինգ չեք իրականացրել, կամ առնվազն ոչ ոք չի կապվել ո՛չ ինձ հետ, ո՛չ էլ այն հոգևորականների, որոնք անարդարորեն մեղադրվում են դրա մեջ։

Երկրորդ՝ դուք ևս մեկ անգամ ապացուցեցիք, որ ոչ այլ ինչ եք, քան պարզ երկերեսանիք, և ձեր արյունոտ, կեղտոտ աշխարհաքաղաքական շահերն ու օրակարգն եք առաջ մղում ձեր կեղծ և ինքնանպատակ ժողովրդավարության դրոշի ներքո։

Սուրբ Գրքում ասվում` դուք փտած գերեզմաններ եք, և ես ձեզ մաղթում եմ նույնպիսի «ժողովրդավարություն» ձեր երկրներում, ինչպիսին այսօր կա Հայաստանում։

Սակայն վստահեցնում եմ՝ իմ Հարություն առած Տիրոջ օգնությամբ Հայաստանը` իմ երկիրը կազատագրվի, ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ և ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ կհաղթանակեն։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան»: