կարևոր
817 դիտում, 1 օր առաջ - 2025-01-28 15:26
Հասարակություն

Մաղթում եմ, որ 2025 թ-ին մեր բանակն ու պետությունը չմնան առանց գերագույն հրամանատարի. Բագրատ Սրբազան

«Բոլորիս մեր բարեմաղթանքներն եմ հղում Հայոց Բանակի վերակազմավորման առիթով։ Ես հատկապես շեշտում եմ վերակազմավորման, որովհետև Հայոց Բանակի պատմությունը շատ մեծ է, որը հասնում է մինչև Հայկ Նահապետ ու ձգվում մեր օրերը։ 33-րդ տարեդարձը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության վերաանկախացման հռչակմամբ և մեր Արցախ աշխարհի ազատագրման պատմությամբ։Մեզ համար այսօր մեծ պատիվ է կրկին մեր խոնարհումը հայտնել և մեր ուխտը կնքել մեր նահատակ եղբայրների ու քույրերի, հայրերի ու մայրերի, որդիների ու դուստրերի հետ, որոնց կենդանի ներկայությունը ես անձնապես ամեն օր եմ զգում։
Շուտափույթ ազատում մաղթենք թե՛ Բաքվի բանտերում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ու գերեվարված տղաներին, թե՛ Երևանի բանտերում գտնվող մեր զինվորականներին, որոնք ապօրինի կերպով պահվում են կալանքի տակ։ Մեր մաղթանքը մեկն է և բխում է մեր պատրաստակամությունից, որպեսզի 2025 թվականին մեր բանակն ու պետությունը չմնա առանց գերագույն գլխավոր հրամանատարության։ Մեր պարտությունների շարքը տեղի է ունեցել ու շարունակում է տեղի ունենալ միայն այդ գերագույն գլխավոր հրամանատարության բացակայության պատճառով»,- այս մասին ասել է Բագրատ Սրբազանը՝ բանակի օրվա կապակցությամբ զինվորականների հետ հանդիպուման ժամանակ։

Մանրամասն՝ տեսանյութում