|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ՏԻՄ ընտրություններ են անցկացվում հանրապետության երեք մարզերի չորս համայնքներում։
Ընտրատեղամասերը բացվել են առավոտյան ժամը 08:00-ին։ Քվեարկությունը կշարունակվի մինչև ժամը 20:00-ը, որից հետո ընտրատեղամասերը կփակվեն, և կսկսվի քվեների հաշվարկը։
Քվեարկությունը տեղի կունենա Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում։ Թումանյանում ընտրությունը համամասնական է, իսկ Լերմոնտովոյում, Ֆերիկում և Արզնիում՝ մեծամասնական։