կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-05 09:25
Հասարակություն

Այսօր Հայաստանի 7 մարզերի 36 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Այսօր Հայաստանի 7 մարզերի 36 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Հայաստանի 7 մարզի 36 համայնքներում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր ընտրական տեղամասերը։

Մասնավորապես՝ համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվում հետեւյալ համայնքներում.

Արագածոտնի մարզ

Աշտարակ, Ապարան, Թալին,

Արարատի մարզ

Մասիս, Արտաշատ, Արարատ, Վեդի,

Արմավիրի մարզ

Արաքս, Վաղարշապատ, Փարաքար, Խոյ, Մեծամոր, Արմավիր, Բաղրամյան,

Գեղարքունիքի մարզ

Գավառ, Սեւան, Մարտունի, Վարդենիս

Լոռու մարզ

Վանաձոր, Սպիտակ, Թումանյան, Փամբակ,

Կոտայքի մարզ

Աբովյան, Գառնի, Ծաղկաձոր, Հրազդան, Նաիրի, Նոր Հաճն,

Շիրակի մարզ

Արթիկ, Ամասիա, Աշոցք, Ախուրյան,

Վայոց ձորի մարզ

Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք,

Տավուշի մարզ

Նոյեմբերյան:

Նշենք, որ այս տարի սա երրորդ ՏԻՄ ընտրություններն են: Մինչ այս տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններ էին տեղի ունեցել նաեւ հոկտեմբերի 17-ին եւ նոյեմբերի 14-ին: Հիշարժան են հատկապես Սյունիքի մարզում տեղի ունեցած ընտրությունները, որտեղ համայնքների մեծ մասում իշխող ՔՊ-ն պարտություն է կրել:

Թե որ համայնքում որ քաղաքական ուժերն են այսօր մրցապայքարի դուրս եկել, կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ:

 

Տես նաև՝  Որևէ դեպքում ձայն չտալ ՏԻՄ ընտրություններին մասնակցող ՔՊ-ին ու դրա վերարտադրմանը նպաստող ուժերին. Ի. Սաղաթելյանի կոչը:

Տես նաև՝  Բացառե՛լ հետընտրական դաշինքը ՔՊ-ի հետ. ավագանու՝ ՀՅԴ թեկնածուների և դաշինքների հայտարարությունը: