|
Փոխարժեքներ
15 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 432.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.6847 |
| GBP | ⚊ | £ 500.62 |
| GEL | ⚊ | ₾ 138.5 |
2017 թվականի փետրվարի 12-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզերի թվով 10 համայնքներում: Նշված համայնքներից 7-ում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ, 3 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ:
Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 17 քաղաքացիներից 4-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Ավագանու անդամի 23 գրանցված թեկնածուներից ինքնաբացարկի դիմում են ներկայացրել 2-ը: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող համայնքի ղեկավարի 13 թեկնածուներից 2-ը և ավագանու անդամի 21 թեկնածուներից 2-ն իգական սեռի ներկայացուցիչներ են:
ՏԻՄ ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 7 համայնքներից 2-ում քվեարկվելու է 1 թեկնածու, 4-ում` 2 թեկնածու և մեկ համայնքում` 3 թեկնածու:
Փետրվարի 2-ին լրացել է նաև դիտորդների հավատարմագրման ժամկետը:
Փետրվարի 12-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով սահմանված ժամկետում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 6 տեղական հասարակական կազմակերպության թվով 23 դիտորդ: