կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-05 12:23
Հասարակություն

Այսօր ՏԻՄ ընտրություններ են հանրապետության 69 համայնքներում

Այսօր ՏԻՄ ընտրություններ են հանրապետության 69 համայնքներում

Այսօր ՏԻՄ  ընտրություններ են հանրապետության 69 համայնքներում:  3 համայնքներում  կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ,  34-ը խոշորացված համայնքներ են:

Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 527 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին:

Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 144 քաղաքացիներից 40-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Ավագանու անդամի գրանցված 983 թեկնածուներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 24 թեկնածու:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 52 համայնքներից 26-ում առաջադրված է մեկական թեկնածու, 13 համայնքում՝ 2-ական թեկնածու, 5 համայնքում` 3-ական թեկնածու, 5 համայնքում` 4-ական թեկնածու, մեկ համայնքում՝ 5 թեկնածու և 2 համայնքում՝ 6-ական թեկնածու: Համայնքի ղեկավարի 135 թեկնածուներից 56-ը անկուսակցական են, 67-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության, 6-ը՝ Բարգավաճ Հայաստան կուսակցության, 4-ը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության, 1-ը՝ «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության և 1-ը «Համերաշխություն» կուսակցության անդամներ են: 
Համայնքի ղեկավարի 135 թեկնածուներից 93-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, 36-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության և 6-ը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից:

Սահմանված ժամկետում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել են 11 տեղական հասարակական կազմակերպության թվով 1 017 դիտորդներ: Քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու նպատակով ԿԸՀ-ում հավատարմագրվել են 24 տեղական զանգվածային լրատվության միջոցների թվով 275 ներկայացուցիչներ: