|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրված Մուհարրեմ Ինջեն հայտարարել է, որ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համալսարանում ուսանել է 1 հոգանոց կուրսում:
Ըստ Sozcu-ի` նա նաև հայտարարել է, որ Էրդողանի` դպրոց գնալու մասին խոսքը լուրջ ընդունելու դեպքում ստացվում է, որ նա դպրոց է ընդունվել իր ծնվելուց դեռևս չորս տարի առաջ: «Էրդողանն ասում է, թե ինքը միակուսակցական կառավարման ժամանակաշրջանում 75 հոգանոց դասարաններում է սովորել: Ասեմ`այդ միակուսակցական համակարգին վերջ է դրվել 1950 թվականին, իսկ Էրդողանը ծնվել է 1954 թվականին: Ստացվում է` Էրդողանը դպրոց է ընդունվել իր ծնվելուց դեռևս 4 տարի առաջ»,- ասել է Ինջեն` նախընտրական հանրահավաքներից մեկի ժամանակ: