կարևոր
505 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-21 18:58
Հասարակություն Քաղաքական

Առուշ Առուշանյանի «Բիզնեսը» ՔՊ-ի հետ. ցուցակը կգլխավորի ինքը

Առուշ Առուշանյանի «Բիզնեսը» ՔՊ-ի հետ. ցուցակը կգլխավորի ինքը

Հոկտեմբերի 25-ին կայանալիք Գորիս համայնքի համամասնական ընտրակարգով ընտրություններին կմասնակցի երկու դաշինք՝ «Ապրելու քվե» և «Համերաշխություն»։ «Ապրելու քվե» դաշինքի ընտրացուցակում ներառված է 17 թեկնածու, «Համերաշխություն» դաշինքի թեկնածուների քանակն ավելի մեծ է՝ 72 անձ։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գորիսում ՔՊ-ի թեկնածուն երբեմնի ընդդիմադիր Առուշ Առուշանյանն է, ով իր «Բիզնես» կուսակցությամբ ընտրությանը կմասնակցի ՔՊ-ի հետ՝ «Համերաշխություն» դաշինքով։ Ցուցակը գլխավորում է հենց Առուշանյանը։ Գորիսում ՔՊ-ի դեմ կպայքարի «Ապրելու երկիր» և «Հայկական քվե» կուսակցությունների «Ապրելու քվե» դաշինքը, որի համայնքապետի թեկնածուն Արգամ Հովսեփյանն է։

Ընդդիմադիր մյուս ուժերը Գորիսում ընտրություններին չեն մասնակցի։