|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռեւս 2016 թվականին հիմնադրված «Գործարար» կուսակցությունը, որը հիմնականում գործունեություն է ծավալել Գյումրիում, 2026-ի ՏԻՄ ընտրությունների շեմին ակտիվացել է։ Կուսակցության նախագահը գործարար Գեղամ Բաղդասարյանն է։
Արդեն գրել ենք, որ այս կուսակցությունը ՔՊ-ի հետ կոալիցիա է կազմել եւ ՏԻՄ ընտրություններին «Համերաշխություն» դաշինքը ձեւավորել` Գորիսի ընտրություններին մասնակցելու համար: Ցուցակը գլխավորում է Գորիսի գործող համայնքապետ, երբեմնի ընդդիմադիր Առուշ Առուշանյանը։
Նմանատիպ դաշինք է ստեղծվել նաեւ Գավառում գործող համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանը «Գործարար» կուսակցության եւ ՔՊ-ի հետ է մասնակցում ընտրություններին դարձյալ «Համերաշխություն» դաշինքով։
«Գործարար» կուսակցությամբ է առաջադրվել նաեւ Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանը, որը թեեւ ՔՊ-ական էր, սակայն խորհրդարանական ընտրությունների ժամանակ չի արդարացրել ՔՊ-ի հույսերը, եւ հիմա իշխանությունն այս համայնքում առաջադրել է Լոռի Բերդ համայնքի վարչական ղեկավարին, իսկ գործող համայնքապետն առաջադրվել է «Գործարար» կուսակցությամբ։
Մեր տեղեկություններով, «Գործարար» կուսակցության ցուցակով է ուզում առաջադրվել նաեւ Աբովյանի գործող համայնքապետ Էդուարդ Բաբայանը, որը նախկինում Գագիկ Ծառուկյանի թիմակիցն էր, եւ ՔՊ-ն հիմա նրան չի ուզում առաջադրել։ Աբովյանում ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում