|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ֆրանսիայի և ԱՄՆ-ի պատվիրակությունները կժամանեն Մոսկվա՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում հակամարտ կողմերի հաշտեցման ծրագիրը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը RT հեռուստաալիքով հեռարձակված մամուլի ասուլիսում:
«Մենք ոչ մի կերպ չենք ցանկանում հեռու մնալ ամերիկացի և ֆրանսիացի մեր գործընկերներից: Ավելին՝ մենք նրանց հրավիրեցինք Մոսկվա, նրանք առաջիկա օրերին կլինեն այստեղ`մանրամասն քննարկելու, թե ինչպես կարող են նպաստել ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը»,- ասել է Լավրովը:
Նա նշել է, որ ՄԱԿ-ի կազմակերպությունները, առաջին հերթին`ՅՈՒՆԵՍԿՕ-ն, կարող են նպաստել տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը: Բացի այդ՝ Լավրովն ընդգծել է, որ այս ոլորտում ռուսական նախաձեռնությունները համահունչ են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշված նախաձեռնություններին։