|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-ին երկօրյա այցով կմեկնի Մոսկվա: ՀՀ նախագահը Մոսկվայում կհանդիպի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ. գրում է Известия թերթը՝ վկայակոչելով ՀՀ նախագահի աշխատակազմում աղբյուր:
Հանդիպման մասին տեղեկությունը հաստատել է նաև Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Թերթի տվյալներով՝ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը մտադիր են քննարկել երկկողմ համագործակցությանն առնչվող հրատապ հարցեր, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը:
Նշվում է նաև, որ կողմերը մտադիր են ստորագրել մի շարք ներդրումային համաձայնագրեր: