կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-10 19:07
Քաղաքական

ՈՒՂԻՂ. ՔՊ վարչության նիստին մասնակցել է Փաշինյանը. քննարկվել է նաև հանրաքվեի հարցը

«Քաղաքացիական պայմանագրի» գրասենյակում այսօր՝ փետրվարի 10-ին, տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստը։ Նիստին մասնակցում էին նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը,   ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը նշեց, որ հանրաքվեի հարցը նույնպես քննարկվել է, սակայն հրաժարվեց այլ մանրամասներ հայտնել՝ նշելով, որ ուշանում է։

Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ քննարկվել է հանրաքվեի նախընտրական շտաբ ձևավորելու հարցը։