կարևոր
466 դիտում, 49 րոպե առաջ - 2026-09-06 17:00
Աշխարհ

Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Էներգոդարի շուկային. կան վիրավորներ

Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Էներգոդարի շուկային. կան վիրավորներ

Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Զապորոժիեի մարզի Էներգոդար քաղաքի շուկային։ Քաղաքապետ Մաքսիմ Պուխովի խոսքով, կան տուժածներ՝ թեթև վնասվածքներով։

«Այսօր Կիևի ռեժիմը ևս մեկ անգամ հիշեցրեց մեզ, թե ում դեմ ենք կռվում և հարվածեց Կազատսկայա փողոցի շուկային։

Առկա է անօդաչու թռչող սարք, որը հարվածել է շուկային։ Կան տուժածներ, ենթադրաբար՝ թեթև վնասվածքներով։

Բոլորը տեղափոխվել են հիվանդանոց և ստանում են բժշկական օգնություն»,- գրել է Պուխովը Max հարթակում՝ այնուհետև հավելելով, որ Ուկրաինական ԶՈւ-ն կրակ է բացել FPV անօդաչու թռչող սարքից։