կարևոր
1108 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-03 20:56
Աշխարհ Տարածաշրջան

Մոսկվան ցանկանում է զարգացնել համագործակցությունը Վրաստանի հետ

Մոսկվան ցանկանում է զարգացնել համագործակցությունը Վրաստանի հետ

Ռուսաստանը կարող է «բարեկամական և չեզոք երկրներին» առաջարկել միջտարածաշրջանային տնտեսական համագործակցության բարենպաստ մոդելներ և այս ուղղությամբ «ունի զգալի ներուժ Իրանի, Մոնղոլիայի, Հյուսիսային Կորեայի, Ադրբեջանի և Վրաստանի հետ»,- aliq.ge-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ալեքսեյ Շևցովը։

«Ռուսաստանը, իհարկե, կարող է առաջարկել միջտարածաշրջանային համագործակցության բարենպաստ մոդելներ, և մենք դա անում ենք այնպիսի պետությունների հետ, ինչպիսիք են Չինաստանը, Բելառուսը և Ղազախստանը, նաև բոլոր բարեկամական և չեզոք երկրների հետ։ Մենք ունենք համագործակցության զգալի ներուժ Իրանի, Մոնղոլիայի, Հյուսիսային Կորեայի, Ադրբեջանի, Վրաստանի և շատ այլ երկրների հետ։ Իմ կարծիքով, միջտարածաշրջանային կապերը պետք է զարգանան պարզ առևտրից և ապրանքների փոխանակումից մինչև համատեղ արտադրական շղթաների ստեղծում»,-ասել է Շևցովը Վլադիվոստոկում կայացած Արևելյան տնտեսական ֆորումում:

Շևցովը հայտարարություն էր արել Վրաստանի մասին նաև 2025 թվականին։ Այդ ժամանակ նա ասել է. «Վրացական իշխանությունները գտել են հնարավորություն և ուժ՝ դիմադրելու ավանդական սովորույթների վրա հարձակվելու և Կովկասի ժողովուրդներին օտար կեղծ արժեքներ ներդնելու փորձերին»։