|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Իրանի Իսլամական Հանրապետությունը ցանկանում է բոլոր ոլորտներում Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնել:
Այս մասին ասաց Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Երևան այցի ընթացքում ՀՀ վարչապետի հետ հայտարարության ժամանակ:
«Իրանը ցանկանում է բոլոր ոլորտներում իր հարաբերությունները զարգացնել և հասցնել ռազմավարական մակարդակի»,-ասաց Փեզեշքիանը:
Երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերայլ փաստաթղթեր են ստորագրվել: Ընդգծվել է փոխադարձ այցերի կարևորությունը:
Փեզեշքիանը նաև ընդգծեց, որ Իրանն ու Հայաստանը Պարսից ծով-Սև ծով միջանցքի ակտիվացման հարցում ունեն ընդհանուր շահեր: