|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարությունը շարունակում է Ռուսաստանի հետ զարգացնել ռազմատեխնիկական համագործակցությունը: Այդ մասին ТАСС-ին ասել է ռազմական արդյունաբերության նախարարի տեղակալ Յահյա Մուսաևը՝ ՌԴ-ում ընթացող «Բանակ-2019» միջազգային ռազմատեխնիկական ֆորումի շրջանակում:
«Մենք Ռուսաստանի հետ մի քանի խոշոր նախագիծ ունենք, որոնք մինչև հիմա գործում են, օրինակ՝ «Մարտավարական հրթիռային սպառազինություն» կորպորացիայի հետ: Դա հուսալի և փոխշահավետ պայմանագիր է: Բացի այդ` մենք արտոնագրով Կալաշնիկովի ԱԿ-74Մ ինքնաձիգներ ենք արտադրում»,- ասել է Մուսաևը՝ հավելելով, որ կան մի շարք այլ պայմանագրեր: