|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
Թուրքիայի Սննդի և վերահսկողության գլխավոր տնօրեն Էրսին Դիլբերը Մոսկվայում հանդիպել է Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների գյուղատնտեսական առևտրի աճը, արտադրանքի բազմազանության զարգացումը և համագործակցության ամրապնդումը։
Նշվել է, որ Թուրքիայից Ռուսաստան մրգերի և բանջարեղենի արտահանումը 2026-ին նախորդ տարվա համեմատ աճել է 8.3%-ով՝ հասնելով 568.000 տոննայի։ Աղբյուրը նշմամբ՝ այս աճը ցույց է տալիս, որ երկու երկրների միջև առևտրային հարաբերությունները դրականորեն են զարգանում, և նպատակ կա առաջիկա ժամանակահատվածում ընդլայնել համագործակցությունը:
Հանդիպմանը նաև քննարկվել է ապրանքների փոխադրումների դիվերսիֆիկացումը, վերլուծական լաբորատորիաների միջև համագործակցության զարգացումը։ Կողմերը համաձայնել են ամրապնդել իրավասու մարմինների միջև համագործակցությունը և մեծացնել գյուղատնտեսական արտադրանքի փոխադարձ առևտուրը։