Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2020-ի սկզբից ադրբեջանական մրգերի և բանջարեղենի 76 խմբաքանակում հայտնաբերվել են տոմատի ցեց և կարանտինային այլ օրգանիզմներ:
«Ռոսսելխոզնադզոր»-ն ադրբեջանցի գործընկերներին նախազգուշացրել է մրգերի և բանջարեղենի ներմուծման հնարավոր սահմանափակումների մասին: Այս մասին ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:
Հոկտեմբերի 22-ին «Ռոսսելխոզնադզոր»-ի ներկայացուցիչները հեռախոսային բանակցություններ են վարել Ադրբեջանի Սննդամթերքի անվտանգության գործակալության հետ: Ռուսական կողմը մտահոգություն է հայտնել Ադրբեջանից մատակարարվող մրգերի ու բանջարեղենի մեջ կարանտինային օրգանիզմների հաճախակի աճի կապակցությամբ:
2020-ի սկզբից ի վեր բացահայտվել է 76 նման դեպք, և ամեն անգամ ադրբեջանական կողմին այդ մասին ժամանակին տեղեկացվել է: Նշվում է, որ հարավամերիկյան լոլիկի ցեցը (Tuta absoluta) հայտնաբերվել է լոլիկի 15 խմբաքանակում: Խախտումներ են արձանագրվել նաև սալորի, դեղձի, կարտոֆիլի, խնձորի, կեռասի, նեկտարինի և նռան մեջ:
«Ռոսսելխոզնադզոր»-ը խստորեն խորհուրդ է տվել Ադրբեջանի Սննդամթերքի անվտանգության գործակալությանը`ուժեղացնել վերահսկողությունը Ռուսաստան ուղարկվող ապրանքների նկատմամբ: Կարանտինային օրգանիզմների հետագա հայտնաբերման դեպքում ռուսական կողմը ստիպված կլինի սահմանափակումներ մտցնել Ադրբեջանից այն ապրանքների ներմուծման համար, որոնցում կարանտինային օրգանիզմներ կան:
Բացի այդ՝ ռուսական կողմը գործընկերներին խնդրել է մանրամասն տեղեկություններ ուղարկել այն մասին, թե ինչ միջոցներ են ձեռնարկվել Ադրբեջանում`հայտնաբերված թերությունները վերացնելու համար: