|
Փոխարժեքներ
18 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
«Այս իշխանության ու նրա ղեկավարի իրականացրած գործողությունների կամ անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել են Բաքվի բանտում, էլ չեմ խոսում անհետ կորածների ճակատարի մասով, ընդհանրապես որևէ առաջընթաց չի արձանագրվել»,- ԱԺ-ում ունեցած ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
Նա ընդգծեց, որ այս իշխանությունը չի անում ամեն բան մեր հայրենակիցներին վերադարձնելու ուղղությամբ։
Խոսելով Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության մասին՝ Գրիգորյանը նշեց. «Նախ հարց է առաջանում՝ ո՞ր մարդու իրավունքները։ Եթե այդ մարդն ընդունել է ՔՊ կուսակցության խաչը, ՔՊ համակիր է, իր իրավունքներն, ամենայն հավականությամբ, պաշտպանված են կամ գոնե ոտնահարված չեն։ Որ պահից այդ նույն մարդը չի պաշտպանում ՔՊ հայացքները, ձայն չի տալիս, տեղում վերածվում է քաղաքական հալածյալի։
Փաշինյանը կարող է կանգնել ամբիոնին ու ասել՝ ես ձեզ սիրում եմ, խոնարհվում եմ ձեր առջև, բայց վստահաբար դա բացառապես այն մարդկանց է վերաբերում, ովքեր իր համակիրներն են, իսկ երբ պտտվում ու տեսնում է, որ իր համակիրները չեն, ասում է՝ դու ինչո՞ւ չես զոհվել, ես ձեզ դեռ կսատկացնեմ, գետնին կպառկացնեմ։ Սա է ընդհանուր մոտեցումը՝ եթե քո համակիրն է, սիրել ու խոնարհվել նրա առջև, եթե քո համակիրը չէ, գետնին փռել»։