կարևոր
4240 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-13 14:05
Քաղաքական

Արցախի մեր հայրենակիցները վտանգվում են ոչ միայն ադրբեջանական գործողությունների արդյունքում, այլ նաև՝ Հայաստանի դիրքորոշման արդյունքում․ Թևանյան

Ադրբեջանի հանցավոր գործողությունների արդյունքում շրջափակված է Արցախի Հանրապետությունը, շուրջ 120 հազար մեր հայրենակիցներ պատանդի կարգավիճակում են հայտնվել։  Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։

«Մենք նախաձեռնել էինք հայտարարություն, որը պետք է ԱԺ-ի քաղաքական դիրքորոշումը լիներ։ Այդ հայտարարության հիմքում դրված է այն, որ Ադրբեջանը միջազգային հանցագործություն է իրականացնում, երբ շրջափակում է 120 հազար մարդու՝ առաջացնելով քաղաքական անվտանգային, գոյաբանական և հումանիտար ճգնաժամ։ Մենք կարծում ենք, որ նոյեմբերի 9-ի համաձյանագրի խախտում է տեղի ունենում Ադրբեջանի կողմից և կարծում ենք, որ ռուս խաղաղապահները պետք է բոլոր ջանքերը ներդնեն, որպեսզի կարողանանք մենք այդ միջանցքը բացել և Հայաստանն իր աջակցությունը պետք է հայտնի այն գործողություններին որոնք միտված են Արցախի ապաշրջափակմանը։ Իսկ եթե Հայաստանը չի իրականցնում իր այս ֆունկցիաները, ապա դա նշանակում է, որ Արցախի մեր հայրենակիցները վտանգվում են ոչ միայն ադրբեջանական գործողությունների արդյունքում, այլ նաև Հայաստանի դիրքորոշման արդյունքում»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ այս իշխանությունները ընդունում են Արցախը Ադրբեջանի կազմում, համարում են, որ ղարաբաղցիները պետք է շփվեն Բաքվի հետ ադրբեջանական օրենսդրության շրջանակկկներում, ՀՀ և Ադրբեջանի իշխանությունների տեսակետները նույնական են այս հարցում, նրանց թիրախները նույնպես նույնական են․ «Նրանց կողմից թիրախավորված են ռուս խաղաղապահները, Արցախի իշխանությունները։ Լաչին միջանցքը փակվել է ոչ միայն Ադրբեջանի հանցավոր գործողությունների արդյունքում, այլ փակվել է նախորդ տարի Պրահայում տեղի ունեցած համաձայնության արդյունքում։ Այս մասին բաց տեքստով հայտարարեց Ալիևը Աստանայում տեղի ունեցած ԱՊՀ գագաթնաժողովում որից հետո որևէ հակադարձում չստացավ»,- ասաց նա։