|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Իսրայելը և «Խաղաղության խորհուրդը» համաձայնության են եկել, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինաթափումը և Գազայի հատվածի ապառազմականացումը պետք է նախորդեն տարածքի վերականգնմանը։ Այս մասին հայտնել է Նեթանյահուի գրասենյակը։
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ին, երկուշաբթի օրը Երուսաղեմում Նեթանյահուն բանակցություններ է վարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշների և Գազայի հարցով «Խաղաղության խորհրդի» բարձրագույն ներկայացուցիչ Նիկոլայ Մլադենովի հետ։
«Որոշվել է ստեղծել երկու աշխատանքային խումբ։ Առաջինը կզբաղվի Գազայի զինաթափմամբ (ՀԱՄԱՍ-ի-խմբ.) և ապառազմականացմամբ. գործընթաց, որը Իսրայելը և «Խաղաղության խորհուրդը» մտադիր են իրականացնել հնարավորինս արագ և ավարտին հասցնել նախքան հատվածում վերականգնողական աշխատանքների մեկնարկը»,- ասվում է հաղորդագրության մեջ։