Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իսրայելի կառավարությունը պատվիրակություն չի ուղարկի Կահիրեում բանակցությունները շարունակելու համար, քանի դեռ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը չի արձագանքել Գազայի հատվածում հրադադարի մասին առաջարկին՝ պատանդներին ազատ արձակելու դիմաց, հաղորդում է պետական Kan ռադիոկայանը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրին։
Ավելի վաղ Walla տեղեկատվական պորտալը, հղում անելով իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյային, հայտնել էր, որ երեքշաբթի իսրայելական պատվիրակությունը կմեկնի Եգիպտոս՝ շարունակելու բանակցությունները պաղեստինյան անկլավում պահվող պատանդների ազատ արձակման շուրջ։
«Այս փուլում որոշվել է, որ պատվիրակությունն ընդհանրապես չի մեկնի Կահիրե։ Իսրայելը սպասում է ՀԱՄԱՍ-ի պատասխանին, որը (ակնկալվում է) կհաջորդի չորեքշաբթի երեկոյան, իսկ հետո որոշում կկայացվի»,- աղբյուրի խոսքերն է մեջբերում ռադիոկայանը։