Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել Արցախից զինծառայողների դուրսբերման վերաբերյալ.
Դրանում նշվում է, որ սեպտեմբերի 20-ին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հայկական զինված ուժերի զինաթափված և զորացրված անձնակազմին Ղարաբաղից հասանելիություն կտրամադրվի Լաչին-Ստեփանակերտ և Քարվաճառ-Վարդենիս ուղղություններով։
Տեղափոխման համար կօգտագործվեն ավտոբուսներ և անձնական տրանսպորտ։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքոց ռազմական ագրեսիա է սկսել Արցախում՝ դա անվանելով «տեղական բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ»՝ իբրև թե «սահմանադրական կարգը վերականգնելու» համար։ Մեկ օր անց ռուս խաղաղապահների միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել հրադադարի մասին, հրադադարի պայմանների թվում նախանշվել է, մասնավորապես, Պաշտպանության բանակի զինաթափումը և ծանր տեխնիկայի դուրսբերումն Արցախից։ Սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի Եվլախ քաղաքում՝ Ստեփանակերտից 100 կիլոմետր հյուսիս-արևելք, տեղի է ունեցել Արցախի ներկայացուցիչների հանդիպումը Ադրբեջանի պատվիրակության հետ։